ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Գորայք գյուղում

Օգոստոսի 6-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սիսիանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել և շտապօգնության անհրաժեշտություն կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և  ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986 թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: