Դանակահարություն Հովհաննիսյան փողոցում
20.07.2015 12:22
Մարմնական վնասվածք
Հուլիսի 18-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և աջ ազդրի ծակած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 30/Ա շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել մոտ 36-ից 38 տարեկան տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1975 թ. ծնված Սասուն Ա.-ն է:
Ըստ բժշկի տեղեկանքի` Սասուն Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սասուն Ա.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է 1960 թ. ծնված Գագիկ Ե.-ն, ով հուլիսի 18-ին, ժամը 21.40-ին, իր բնակության վայրից բերման է ենթարկվել քննչական բաժին:
Գագիկ Ե.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: