ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ

Հուլիսի 24-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Չեխովի փողոցի 15 շենքի նկուղից, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1984 թ. ծնված Արշակ Գ.-ին, որը հայտնել է, որ հրապարակի մետրոյի մոտ իրեն ծեծի են ենթարկել և դանակահարել:
Մեկնած օպերատիվ խմբին Արշակ Գ.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ, անհայտ անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով հարվածել է և պատճառել  վնասվածք:
 Ոստիկանության ծառայողները  պարզել են, որ նշված հանցագործությունը Լեոյի փողոցի թիվ 16 շենքի մոտ կատարել է  1978 թ. ծնված Պատվական Հ.-ն, որը նույն օրը, ժամը 21.45-ին, Աբովյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Պատվական Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: