Դանակահարություն` վիճաբանության ժամանակ
16.12.2013 16:23
Մարմնական վնասվածք
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ իրենց փողոցում վայր է ընկել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Հ. Քոչարի փողոցում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Ա.-ին վնասվածքը դանակով հասցրել է 1984 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց թողնվել:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: