ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Տաթևում

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արման Մ.-ն:  Վերջինս հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է կոտրած ափսեի վրա ընկնելու հետևանքով: 
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Տաթև գյուղի Կենցաղի տան մոտ, վիճաբանության ժամանակ, համագյուղացի, 1965 թ. ծնված Կամո Հ.-ի  կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Կամո Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք  դանակը և տվել խոստովանական բացատրություն:
Նույն օրը բժիշկը տեղեկանք է ներկայացրել, որ Արման Մ.-ի մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք թափանցող որովայնի խոռոչ, փայծաղի վիրավորում, ներորովայնային արնահոսություն»:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արման Մ.-ն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: