ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն 50 դրամ չվճարելու համար

 Հուլիսի 25-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-ծակած  վերք» ախտորոշմամբ  բուժօգնության է  դիմել 1980 թ. ծնված  Ալեքսան Ղ.-ն: Ըստ նրա հայտարարության`  Երևանի «Ռոսիա» կանգառում անծանոթ անձի կողմից  դանակահարվել է:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «Գազել» մակնիշի  երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ  չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ  հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:
 Ձեռնարկվում  են միջոցառումներ  հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: