ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Ավանում. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.00-ին, բաժին են ներկայացրել 16-ամյա պատանուն, որտեղ նրա մոտից հայտնաբերվել է դանակ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: