Դանակահարություն հուշաղբյուրի մոտ. Տավուշի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի առաջնային մակերեսի կտրած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57 և 51 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն բնակավայրի հարակից հուշաղբյուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Նորաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: