ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նալբանդյան գյուղում. կասկածյալը ձերբակալված է

Դանակահարություն Նալբանդյան գյուղում. կասկածյալը ձերբակալված է

Հունվարի 3-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրված-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Նալբանդյան գյուղի երկու բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 61-ամյա բնակիչը իրենց տան դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով հարվածներ է նասցրել տղամարդկանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ժամը 18.05-ին, 61-ամյա տղամարդը Նալբանդյան գյուղից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: