1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Հերացու փողոցում. հանցագործությունը բացահայտված է

Դանակահարություն Հերացու փողոցում. հանցագործությունը բացահայտված է

Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացու փողոցից բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Հրանտ Շ.-ն: ըստ ուղեկցողի՝ վնասվածքը ստացել էր Հերացու փողոցում դանակահարության հետևանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21.00-ին, Ամիրյան փողոցի 3/37 հասցեում գտնվող սրճարանից, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դիաննա Բ.-ին և 1991 թ. ծնված Անուշ Ե.-ին:
Դիաննա Բ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ խոհանոցային դանակով հարվածել է Հրանտ Շ.-ին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հրանտ Շ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: