Վեճ և դանակահարություն Մաշտոցի պողոտայում
 
                                            Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: 
 Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					