ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն

Մարտի 13-ին, ժամը 14.32-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Խորենացու փողոցից աջ ազդրի կտրած-ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխել 57-ամյա Գ. Գ-ին:
Մեկնած օպերատիվ խմբին, հիշյալ տղամարդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ անձը վիճաբանության ժամանակ դանակահարել է իրեն:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 20.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Հարություն Կ.-ն: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մ.Խորենացու փողոցի թիվ 3 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակահարել է Գ. Գ-ին:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`