1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Զարթոնքում. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ վերին վերջույթի դաստակի ափային մակերեսի կտրած վերք՝ 15 սմ, ձախ վերին վերջույթի նախաբազկի դրսային մակերեսի կտրած պատռված վերք՝ 10 սմ և դաստակի դրսային մակերեսի կտրած պատռված վերք 5 սմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը21.00-ի սահմաններում, իրենց դաշտում խոտ հնձելու ժամանակ պատահաբար գերանդու վրա ընկնելու հետևանքով:
Մեծամորի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, Եղեգնուտ գյուղի 37-ամյա մի բնակիչ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հուլիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 2-3 անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: