ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 18-ին, ժամը 14.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել է, որ «աջ աճուկային հատվածի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 19.50-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Էդգար Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Գ.Նժդեհի փողոցում, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է երիտասարդին և պատճառել վնասվածքը:
Դանակն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`