1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Չարենցի փողոցում. ոստիկանները բացահայտել են կատարվածը

Մարտի 19-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն և «մեջքի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1966 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Ոստիկանության Մարաշի բաժանմուքնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել 1995 թ. ծնված Գեղամ Թ.-ն, 1995 թ. ծնված Լևոն Կ.-ն, 1987 թ. ծնված Ժորա Հ.-ն և 1995 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Գեղամ Թ.-ին և Լևոն Կ.-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Հ.-ին և Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գեղամ Թ.-ն և Լևոն Կ.-ն ձերբակալվել են:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: