ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նոր Խարբերդում. Մասիսի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Դանակահարություն Նոր Խարբերդում. Մասիսի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Հունիսի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ Այնթապում ընկել է:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին, ժամը 08.20-ին, Նոր Խարբերդ գյուղի 32-րդ փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին նույն գյուղի 18-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հունիսի 19-ի ժամը 22.00-ի սահմաններում Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր 23-ամյա այնթապցուն:
Հարուցվել է քրեական գործ:
18-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: