Դանակահարություն Հարժիս գյուղում. Գորիսի ոստիկանների բացահայտումը
 
                                            Սեպտեմբերի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ինքը մարդ է խփել: Այնուհետև «Գորիս» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի:
 Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Հարժիս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է 23-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գորիսի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: 
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					