ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն գազալցակայանում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 20-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Նրան դանակահարել էին։
Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց եղելությունը։ Ժամը 21.30-ի սահմաններում Մասիսից Ռանչպար գյուղ տանող ճանապարհի գազալցակայանի տարածքում իրար, այսպես ասած՝ երկար նայելու պատճառով վեճ էր սկսվել տուժածի և Սիս համայնքում բնակվող 49-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում ձեռքերով իրար հարվածներ էին հասցրել, ապա 49-ամյա տղամարդը դանակով խփել էր երիտասարդի պարանոցին ու փախել։
Փետրվարի 21-ին, կեսգիշերն անց, կասկածվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքի 2-րդ փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց Մասիսի քննչական բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: