1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ շինհրապարակում. Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը

Միջադեպ շինհրապարակում. Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել է ահազանգ, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Նրան ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել:
Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ժամը 12.45-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի շինհրապարակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել էր Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի 65-ամյա մի բնակիչ:
Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակ գյուղում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը՝ արնանման հետքերով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: