ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Բաբաջանյան փողոցում

Հունիսի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք, ծոծրակային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանություն ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.30-ին, Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`