ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Հունիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին 17-ամյա պատանին ներկայացել է նախաքննական մարմնին:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: