1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թումանյանի ոստիկանները դանակահարություն են բացահայտել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափածակված վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքն ստացել է ժամը 15.00-ի սահմաններում Էնգելսի փողոցի զբոսայգում՝ սրածայր երկաթի վրա ընկնելու հետևանքով:
Մինչդեռ քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է քաղաքային զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նույն օրը դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Թումանյանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.00-ին մեղայականով բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի 16-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ժամը 14.50-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է 34-ամյա տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Դեբեդ գետն ու փախել:
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: