ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակը երեխայի պարանոցին պահելով` սպառնացել է, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը

Մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը:
Կամո Ս.-ի գործողությունները կանխվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կամո Ս.-ն բերման է ենթարկվել բաժին` հոգեբուժական հիմնարկ տեղափոխվելու համար:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: