ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

20.07.2013 10:49 Սպանություն
Հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Նելլի  Աղայանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,  Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան  սպանել է ամուսինը` 1979 թ. ծնված Միխայել Վ.-ն:
Նույն օրը, ժամը  01.30-ին,  Միխայել Վ.-ն  ներկայացել է ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միխայել Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: