ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդների մոտ ատրճանակ, դանակներ ու դեղահաբեր են հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 04.00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել 23 և 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 դեղահաբ և բարդ փականով դանակ: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: