Դանակով անզգուշաբար խփել էր ընկերոջը
28.05.2022 12:46
Մարմնական վնասվածք
![Դանակով անզգուշաբար խփել էր ընկերոջը Դանակով անզգուշաբար խփել էր ընկերոջը](/timthumb?src=/resources/police/img/news/big/1653727694-5862.jpeg&q=75&w=780&wm=1)
Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: