Դանակահարություն Երևանի կենտրոնում․ կասկածյալը րոպեներ անց հայտնաբերվել է
 
                                            Ապրիլի 1-ին, ժամը 19-ն անց 25-ի սահմաններում, 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կիրովի այգում դանակահարություն է եղել: 
Րոպեներ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի պատանի։ Ըստ տուժածի հոր հայտարարության` որդին դանակահարվել է «Կոնգրես» հյուրանոցի դիմաց: 
Դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, դանակահարություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին։
Նա խոստովանել է կատարածը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					