ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու երիտասարդներին դանակահարողն ու վեճի մասնակիցները ձերբակալվել են

Երկու երիտասարդներին դանակահարողն ու վեճի մասնակիցները ձերբակալվել են

Օգոստոսի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի խոռոչի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ՝ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի գյուղի 28-ամյա և «կզակի կտրած վերք և կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Երևանի 23-ամյա բնակիչ երկու երիտասարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արշակունյաց պողոտայի 69/5 հասցեի մոտ վիճաբանել են հինգ երիտասարդներ, որի ընթացքում էլ Մեղրիի բնակիչ 23-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին:
Վիճաբանության երեք մասնակիցներն էլ հայտնաբերվել և տարվել են Շենգավիթի բաժին, որտեղ մեղրեցի 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել հիվանդանոց տեղափոխվածներին:
Հանցագործության գործիք դանակը առգրավվել է:
Երեք երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: