1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Արաքսում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Դանակահարություն Արաքսում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.50-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ իրավապահներին հաջողվեց միայն պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել էր Արաքս գյուղում:
Արմավիրի ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, երևանցուն դանակի հարվածներ է հասցրել և ծանր մարմնական վնասվածք պատճառել նույն գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկավ ոստիկանության բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Վիճաբանության պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: