ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

15-ամյա պատանուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

15-ամյա պատանուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 16-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 15-ամյա պատանի: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան  ծալովի դանակով խփել էր 18-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, ապա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: