ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն, դանակահարություն և անխուսափելի բացահայտում

Օգոստոսի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Թումանյանի բաժնի և ՀՀ ՔԿ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տան մոտ Գրիգոր Գ.-ն վեճի է բռնվել 1989 թ. ծնված Սարգիս Մ.-ի հետ, որի ընթացքում Սարգիս Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գրիգոր Գ.-ին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Սարգիս Մ.-ն հայտնաբերվել է Լոռու մարզի Ախթալա համայնքում և բերման ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Ըստ տուժողի հաղորդման՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 20.00-ից 21.00-ի սահմաններում, Սարգիս Մ.-ն վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իրենից ոչինչ չի հափշտակել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: