Գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Ախուրյան գյուղից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 49-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի 2-րդ անցուղու տներից մեկում գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 49-ամյա գյումրեցուն դանակահարել էր 34-ամյա տանտերը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
34-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: