ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թաղեցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Թաղեցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 37-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 29-ամյա թաղեցին: Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: