Դաշտից գտած արկերը տեղափոխել էր տուն
Հունվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանավան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող շինությունից 2014 թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերել էր «Դ-30» տիպի հրանոթի 122 մմ տրամաչափի 2 արկ:
Դեպքի վայր հրավիրված ինժեներ-սակրավորների կողմից արկերը վնասազերծվել և տեղափոխվել էին ՀՀ ՊՆ:
Ըստ Հակոբ Հ.-ի հոր` 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ի հայտարարության, հայտնաբերվածն ինքը 2011 թ. սեպտեմբերին գտել էր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղին հարակից դաշտերից և որպես մետաղի ջարդոն հետագայում հանձնելու նպատակով տեղափոխել իրենց տուն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: