Դասալքության մեղադրանքով
22.12.2012 12:48
Այլ հանցագործություններ
Դեկտեմբերի 21-ին, ժամը15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Սևակ Դ.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից
հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սևակ Դ.-ն ը փոխանցվել է Արտաշատի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: