Դասալքության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
26.07.2018 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 10.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Խաչիկ Մ.-ն, որը 2002 թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: