ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դատաբժշկի եզրակացությունը ստանալուց և ոստիկանության գործողություններից հետո իրողությունը պարզվեց

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով իրենց մոտ ստացիոնար բուժման է տեղափոխվել 1983 թ. ծնված Սլավիկ Խ.-ն /տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ/, որը  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 14-ին, Շահումյան փողոցում վայր ընկնելու հետևանքով: 
Հոկտեմբերի 7-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, համաձայն որի`  Սլավիկ Խ.-ի ստորին ծնոտի ձախ անկյան առանց տեղաշարժի կոտրվածքը, աջ նախաբազուկ-դաստակային և աջ արմնկային հոդերի շրջանի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաների ներգործության հետևանքով, և հնարավոր չէ դրանց առաջացումը նշված հանգամանքներում: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սլավիկ Խ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն: 
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: