Հետախուզվողը ներկայացվեց դատարան
10.02.2021 14:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 9-ին Սարի թաղի 20-րդ փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Նվեր Մ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նվեր Մ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: