Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան
25.03.2021 13:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին Պտղունք գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էրիկ Վ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: