Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան
28.04.2021 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Լևոն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: