Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է դատարան
29.03.2023 11:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 28-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Նորայր Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: