Հյուրընկալվել էր տարեց կնոջ տանն ու դատարկել դրամապանակը
Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1933 թ. ծնված Ռոզա Կ.-ի բնակարանից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ իր դրամապանակից գողացել են 470.000 դրամ գումար, և գողության մեջ կասկածում է 1980 թ. ծնված Սյուզաննա Ս.-ին կամ իր թոռանը, ովքեր այցելել են իրեն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Սյուզաննա Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 28-ին և մարտի 5-ին գտնվելով Ռոզա Կ.-ի տանը՝ նրա դրամապանակից գողացել է ընդհանուր 470.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: