Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց և տեղափոխվեց դատարան
30.09.2021 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Սևակ Ն.-ն, որը սեպտեմբերի 23-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սևակ Ն.-ն տեղափոխվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: