Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Արցախում
22.10.2021 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Ստեփանակերտի ոստիկանների հետ, հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում հայտնաբերել և Ստեփանավանի բաժին բերման են ենթարկել 60-ամյա Սեյրան Գ.-ին, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր որպես ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափող ամբաստանյալ:
Առանց խափանման միջոցի:
Սեյրան Գ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: