Դատաքննությունից խուսափողը տեղափոխվեց դատարան
25.03.2021 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 24-ին Ավշար գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Պ.-ին, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: