Հետախուզվում էր դատաքննությունից թաքնվելու հիմքով
07.06.2023 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի և Տաշիրի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է ներկայացվել 31-ամյա Գաբրիել Պ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից թաքնվելու հիմքով:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: