Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
16.03.2022 12:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 15-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից բերման է ենթարկվել 36-ամյա Գարիկ Չ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: