ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դատաբժշկական ուղեգրեր՝ վիճաբանողներին

Հունիսի 3-ին, ժամը 22.05-ին, 1957 թ. ծնված Սամվել Հ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ Վարդենիսի Սպանդարյան փողոցում, վիճաբանության ժամանակ, որդուն` 1984 թ. ծնված Նորայր Հ.-ին, ծեծի է ենթարկել 1956 թ. ծնված Գառնիկ Կ.-ն՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ, միաժամանակ վնասել է Նորայր Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Գառնիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նորայր Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Նորայր Հ.-ին և Գառնիկ Կ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: