ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դարձյալ կեղծ ահազանգ

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.17-ին,  անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն   ահազանգ է ստացվել, որ «Արցախբանկ» ՓԲԸ` Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մասնաճյուղում պայթուցիչ է տեղադրված:
Ձեռնարկված համատեղ միջոցառումներով «Արցախբանկ» ՓԲԸ «Կենտրոնական» մասնաճյուղում որևէ պայթուցիչ չի հայտնաբերվել և պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգը տված քաղաքացու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: