ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ, հակատանկային արկ, 2 պահունակ և փամփուշտներ՝ մարզադաշտի դարպասների մոտ

Ոստիկանության Արամվիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզադաշտի մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը մարզադաշտի դարպասների մոտ՝ պարկում, հայտնաբերել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, հակատանկային արկ, 2 պահունակ, 7,62 մմ տրամաչափի 120 և 5,6 մմ տրամաչափի ինքնաձիգի 75 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: